top of page
Search

Ամերիկյան Tesla ընկերությունը Գերմանիայում իր առաջին եվրոպական գործարանում մոտ 4մլրդ եվրո է ներդնում

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 18, 2019
  • 1 min read

Ամերիկյան Tesla ընկերությունը Գերմանիայում իր առաջին եվրոպական գործարանում մոտ 4 մլրդ եվրո է ներդնում, հաղորդում է DW-ը:

Նախատեսվում է, որ գործարանի շինարարության առաջին փուլից հետո գործարանում կաշխատի ավելի քան 3 հազար մարդ, իսկ շինարարական բոլոր աշխատանքների ավարտից հետո՝ 7-8 հազարը:

Աշխատանքները կսկսվեն 2020 թվականին եւ, ինչպես ակնկալվում է, կավարտվեն 2021-ին, կթողարկվեն առաջին Tesla Model Y մեքենաները: Հետագայում ծրագրվում է ամեն տարի տարբեր մոդելների 150 էլեկտրամոբիլ թողարկել:

Բեռլինում այսպես կոչված Gigafactory (գիգաֆաբրիկա) ստեղծման ծրագրերի մասին նոյեմբերի 12-ին Գերմանիայում «Ոսկե ղեկ» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը: Մրցանակը շնորհվում է Bild am Sonntag եւ Auto Bild շաբաթաթերթերի կողմից:

Tesla-ի եւ Բրանդենբուրգ դաշնային հողի կառավարության միջեւ կնքված համաձայնագրի համաձայն՝ ֆաբրիկան կզբաղեցնի 300 հեկտար տարածք: Ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է եւս 10 հա տարածք գնել: Գերմանիայի կառավարության եւ Եվրամիության կողմից համաձայնության դեպքում ընկերությունը կկարողանա պետական աջակցություն ստանալ մոտ 300 մլն եվրոյի չափով:

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page