top of page
Search

Ամեն ինչ կանենք, որ 100 նոր ավտոբուսներն աշնանը լինեն Երևանում. քաղաքապետ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 11, 2020
  • 1 min read

Արդեն փետրվարին պատրաստվում ենք 100 միավոր ավտոբուսների տենդեր հայտարարել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով տրանսպորտային ցանց արդիականացման հարցին։ «Հուսով ենք և ամեն ինչ կանենք, որ ավտոբունսերն աշնանը լինեն Երևանում։ Պարզապես անգամ շատ անվանի ընկերություններ դանդաղ են ավտոբուսներ արտադրում», - ասաց նա։ Մարությանը միաժամանակ իր դժգոհությունը հայտնեց մայրաքաղաքի մաթերը ձյունից չմաքրելու առնչությամբ՝ հավաստիացնելով, որ արդեն գալիք տարի նման խնդիր չի լինի։ Իր այս դիրքորոշումը նա բացատրեց համապատասխան տեխնիկա գնելու պատրաստակամությամբ։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page