top of page
Search

Աղմկոտ ձերբակալություններ կլինեն․ ԱԱԾ տնօրենի ԺՊ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 28, 2020
  • 1 min read

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններին՝ նշելով, որ դրանք եղել են և կլինեն։ «Բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը»։

Հարցին՝ Դիանա Հարությունյան ֆեյք էջի գործով ի՞նչ զարգացումներ կան, ԱԱԾ տնօրենը տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցված։


«Պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։ Այս վերջերս մենք լուսաբանել ենք, 3 քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է»-ասել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ապա հավելել, որ այն ֆեյք էջերը, որոնց սպառնալիք կլինեն ազգային անվտանգությանը, կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Հարցին՝ պաշտոնյաների նոր ձերբակալությունների պե՞տք է սպասել, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն պատասխանել է․ «Եղել են ձերբակալություններ և կլինեն․ դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է։ Աղմկոտ ձերբակալություններ կլինեն»։

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page