Աղմկահարույց դեպքեր կլինեն, գրեթե բոլորի նկատմամբ քրգործ կա հարուցված
- irakan lurer
- Feb 28, 2020
- 1 min read

«Նշեմ, որ այդ տեսանյութը մոնտաժված է, նաև ուսումնասիրություն ենք արել, որ այդ տեսանյութը դեռևս երկու տարի առաջ է You Tube –ում հայտնվել և արդեն այլ անձի մեկնաբանությամբ։ Հավաստիացնում եմ, որ ԱԱԾ-ն անում է այն ամենը, որպեսզի չեզոքացնի այն սպառնալիքները, որոնք կան։ Ցանկացած տեսանյութ մենք հիմա էլ կարող ենք տեղադրել և կողքից, իբր ադրբեջանցի է զրույց ունենում, այդպես, մեկնաբանենք, այսինքն՝ դա սրքած, մոնտաժված և իրականությանը չհամապատասխանող տեսանյութ է եղել, բայց դրա վերաբերյալ մենք մեր եզրակացությունը կտանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի գործակալների հետ կապված միջադեպին։
Մարտիրոսյանը նշեց, որ համակարգում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չի եղել, որովհետև «ԱԱԾ-ն այն կառույցն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ այն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքները»։
Խոսելով Դիանա Հարությունյան կեղծ օգտատիրոջ մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ քրեական գործ է հարուցված․«ասեմ, որ պետք չէ միայն կենտրոնանալ այդ օգտատիրոջ վրա, վերջերս մենք լուսաբանել ենք, որ քրեական գործ է հարուցվել մյուս կեղծ էջերի նկատմամբ և նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց, որ այն կեղծ օգտատերերը, ովքեր Ազգային անվտանգության համար սպառնալիք կհանդիսանան կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Նմանատիպ դեպքերը շատ են, որոնց այս վերջերս ավելացել է նաև երեքը։
Նոր պաշտոնյաների ձերբակալությունների սպասե՞նք, հարցին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց․«Եղել են ձերբակալություններ և կլինեն, իհարկե և դա ընթացիկ գործընթաց է, որը միշտ էլ լինում է ԱԱԾ-ում։ Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր, որոնք քննվում են թե՛ մեր քննչական դեպարտամենտում, թե՛ ՀՔԾ-ում և թե՛ Քննչական կոմիտեում։ Այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է և կլինեն աղմկահարույց դեպքեր, ինչպիսին էին, օրինակ՝ Վերմիշյանի և Լոռեցյանի դեպքերը»։
コメント