top of page
Search

«Ալիսա՛, արթնացի՛ր». Ալեն Սիմոնյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Jan 21, 2020
  • 1 min read

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիսան ծուռ հայելիների աշխարհում: Ինչո՞ւ Ալիսան` պարզապես պատմվածքն է շատ նման: Մեր հերոսը նույնպես ապրում է ծուռ հայելիների թագավորությունում: Այնտեղ ինքը` մեկ հոգով ղառի, իսկ կեցվածքով` խաչի վալետ է, ով սիգար ծխելով` որոշում է կտրել գլուխն ուսից, թե ուսերից: Մեկ մեծ մեցենատ է, մեկ` վտարանդի կոմս Մոնտե Քրիստո, հաճախ նաև` տանջամահ արված սուրբ:      Այստեղ, ինչպես այդ նույն վեպում, կան պատերի վրա նստած իմաստուն դեմքով հիմար ձվիկներ, որոնք երբեմն ուղարկում են ամբողջ արքայական այրուձին մեկ այս կողմ, մեկ այն կողմ, և մեր Ալիսայից փող «կթում»:      Խոսելու ընթացքում այստեղ մեր հերոսը մեկ համտեսում է ճշմարտության սունկի մի կողմից և իրեն մեծ զգում, մեկ մյուս կողմից և դառնում փոքրիկ, վախկոտ մարդուկ: Բայց փողն ու վեցնոցների կալոդը դեռ կա, կարող ենք խաղալ: Իսկ երբ շատ տխուր է լինում, կարելի է զանգել լկտի, թլիկ և դատարկախոս ժամագործ նապաստակին և միասին հանգիստ, ինքնավստահ հիմարություններ խոսել:      Ու թվում է, թե հեքիաթ է, և այն շարունակվում է յուրովի, բայց այս ամենի մեջտեղում տխուր ու դժբախտ մի մարդուկ է...      Ալիսա՛, արթնացի՛ր»:

 
 
 

コメント


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page