top of page
Search

Ադրբեջանին չեն ընդունի ԵՄ, որովհետև մուսուլմանական երկիր է. Ալիև

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 24, 2019
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ երկրի եվրաինտեգրացիայի հետագա քայլերն արդյունք չեն ունենա: Այս մասին նա պատմել է ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որին հղում է անում Ինտերֆաքսը:

«Պետք է հասկանալ, թե ինչ ենք հասկանում եվրաինտեգրացիա ասելով: Կարծում եմ, որ կատարել ենք մեր քայլերը եվրաինտեգրացիայի ուղղությամբ, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա եւ դրանք արդյունք չեն տա», – ասել է նա:

«Եթե խոսում ենք եվրաինտեգրացիայի մասին Եվրամիությանն անդամակցելու համատեքստում, ապա դա անհնար է», – նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթաց է տեղի ունենում:

Реклама 08

Ադրբեջանի ղեկավարը բերել է Թուրքիայի օրինակը: Նրա խոսքով, Թուրքիային թույլ չեն տալիս անդամակցել Եվրամիությանը, որովհետև մուսուլմանական երկիր է: «Այդ դեպքում կընդունե՞ն Ադրբեջանին: Ոչ», – ասել է Ալիևը:

«Ենթադրենք, ասում են՝ վաղը մտնում եք ԵՄ որոշակի ժամկետում: Մեզ պե՞տք է դա: Մենք տեսնում ենք գործընթացներ, մասնավորապես, կրոնական հիմքի վրա: Դա ընդունելի՞ է մեզ համար: Ոչ: Որոշ դեպքերում այսպես կոչված ընդդիմությունը փողոցներ է դուրս գալիս ԵՄ դրոշներով: Նրանք ցանկանում ենք, որ Ադրբեջանի ճակատագիրը Բրյուսելու՞մ որոշվի: Մեր ճակատագիրը չենք կարող ուրիշի ձեռքը տալ», – ասել է Ալիևը:

 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page