top of page
Search

ԱԳՆ մամուլի խոսնակը հերքում է Վիտալի Բալասանյանի պնդումները

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Feb 7, 2020
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը շեշտել է, որ հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցն ու ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը.

Հարց. Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Արդյոք այդ հարցը ներառված է եղել օրակարգում:

Պատասխան. Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները:


Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց:


 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page