top of page
Search

ԱԱԾ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 4, 2019
  • 1 min read

2019 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին առընթեր խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարները: Նիստի օրակարգում ընդգրկված էին կոռուպցիոն դրսևորումների հակազդման ուղղությամբ իրականացվող գործունեության արդյունավետության բարձրացմանը, իրավիճակի վերլուծության ու գնահատման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարվող աշխատանքների առավել համակարգված իրականացմանը, այլ մարմինների հետ համագործակցության մակարդակի բարելավմանը, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների ու հակազդեցությունների չեզոքացմանը վերաբերող հարցեր: 

Զեկույցներով հանդես են եկել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանք լուծելու ու խոչընդոտները հաղթահարելու ուղիները: Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից կենտրոնական և տարածքային մարմինների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձարարականներ՝ Հայաստանի Հանրապետությանում կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր գործում ՀՀ ազգային անվտանգության ծառայության առավել լայն ներգրավվածության և աշխատանքների հետևողական իրականացման ուղղությամբ:  

Միևնույն ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը վերահսկելու և ժամանակին դրանց արդյունքների մասին զեկուցելու համար Է. Մարտիրոսյանն առանձին ստորաբաժանումների ղեկավարներին տվեց խիստ ցուցումներ:        

ՀՀ ԱԱԾ 

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page