top of page
Search

«Freedom On the Net» զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 6, 2019
  • 1 min read

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության «Սոցիալական մեդիայի ճգնաժամը» վերտառությամբ զեկույցը,  համաձայն որի՝ Հայաստանը դասվում է «ազատ» երկրների շարքին: Դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019թ. գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այս տարի Հայաստանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ ստանալով 76 միավոր՝ 2018թ. 73 միավորի փոխարեն:

Զեկույցում մասնավորապես նշվում է. «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են ռեֆորմիստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»:

Իր այս  ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջատարն է: Ադրբեջանը կրկին ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ հավաքելով 39 միավոր՝ նախորդ տարվա 40-ի փոխարեն (45-րդ հորիզոնական)։ Վրաստանը պահպանել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 75 միավորը  և ճանաչվել է ազատ երկիր (10-րդ հորիզոնական)։ Թուրքիան և Իրանը ոչ ազատ երկրների շարքում են:

Նշենք, որ այս տարի զեկույցում գնահատման միավորների մեթոդաբանությունը փոխվել է:  100 միավորանոց սանդղակում, որքան բարձր է երկրին տրված միավորը, այնքան բարձր է տվյալ երկրում համացանցի ազատության մակարդակը (նախկինում գործում էր հակառակ տրամաբանությունը):  Ամենաբարձր միավորներ ստացած երկրներն են Իսլանդիան (95) և Էստոնիան (94), իսկ ամենացածր Իրանն (15) ու Չինաստանը (10):

 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page