2 տարեկան երեխայի խնամքի նպաստը 18 հազար դրամից կդառնա 26.500 դրամ
- irakan lurer
- Jan 10, 2020
- 1 min read

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարությունը հավանություն տվեց առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստը դարձնել 300 հազար դրամ։ Նախկինում առաջին երեխայի դեպքում 50 հազր դրամ էր, իսկ երկրորդի դեպքում՝ 150 հազար դրամ։
Նոր կարգը կգործի 2020 թվականի հուլիսի 1-ից։
Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18 հազար դրամի փորախեն դարձնելով 26 հազար 500 դրամ։
Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։ Նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։
Comments