2,7 միլիոնը մեծ թիվ չէ ներկայացման համար. Նազենի Ղարիբյան
- irakan lurer
- Nov 6, 2019
- 1 min read

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում բեմադրված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացումը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Ներկայացումը չընդունվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից, քանի որ այն չի համապատասխանում հայկական մշակույթի մոտիվներին:
ArmDaily.am-ի հետ զրույցում Մշակույթի արդեն նախկին նախարար Նազենի Ղարիբյանը նշեց, որ Հայաստանում չի եղել և տեղյակ չէ ներկայացման մասին, սակայն նշեց, որ նորարարական ներկայացումներին կողմ է. «Հայ մշակույթը դա միայն խաչքար ու եկեղեցին չէ, և, եթե մեր նախկիններն այդպես մտածեին, մենք հիմա քարանձավներից դուրս չէինք գա: Պետք է տեղ տալ ցանկացած նորարարության: Եվ հայ մշակույթն այն ամենն է, ինչ ստեղծվում է հայ հողի վրա, հայկական ուժերով: Հնարավոր է ՝ ներկայացումը գեղարվեստականորեն հաջող չի եղել: Բայց, եթե մարդիկ էքսպերիմենտալ փորձ են անում և այդպիսի ներկայացում են դնում, ես երկու ձեռքով կողմ եմ: Պետք է առաջ գնալ, մեր երկիրը հետամնաց է, մենք շատ հարցերում առաջ ենք, բայց մշակութային գիտակցության առումով շատ հետ ենք»:
Ղարիբյանը նշեց, որ 2,7 միլիոն դրամը շատ մեծ գումար չէ ներկայացման համար. «Թատրոններին, ես ինքս եմ տեսել, մի ներկայացման համար 8-ից 10 միլիոն դրամ է հատկացվել, մեկ անգամ խաղացվել է և մտել դարակը: 2,7 միլիոնը մեծ թիվ չէ: Ժամանակին էլ մի շարք թատրոններ քարկոծվել են, բայց այսօր դասական են համարվում»:
Հիշեցնենք, որ «Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով և Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։ Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով ստեղծագործական աշխատանք, մարդկանցից կազմված շարժվող լաբորատորիայի փորձարկումներ և կնոջ մարմնի հանրային ներկայության ազատագրում՝ արվեստ անելով։
«ՀուԶԱՆՔ ու Զանգ» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու և շարժվելու ձևի հանրային ընկալումը
Comments