top of page
Search

18 ընկերություններից Նիկոլ Փաշինյանը շարունակում է գովազդել «Մետեքսիմ» ՍՊԸ-ին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 25, 2019
  • 1 min read


Դեռևս այս տարվա նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով կոչ արեց ավտոմեքենաների հնամաշ թափքերը վաճառել «Մետեքսիմ» ՍՊԸ-ին։ Վերջինս զբաղվում է  մետաղական ջարդոնի արտահանմամբ և Հայաստանի ողջ տարածքում ունի հավաքագրման կետեր:

Այսօր ևս Փաշինյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է «Մետեքսիմ» ընկերությանը՝ տեղեկացնելով, որ վերջինիս կողմից նոր տեխնիկա է ներկրվել՝ ավտոմեքենաների չօգտագործվող թափքերը հավաքելու, Հայաստանը ավտոաղբից ազատելու պրոցեսը նոր թափով շարունակելու համար:

Փորձեցինք պարզել, թե «Մետեքսիմ» ՍՊԸ-ն ի՞նչ գործունեություն է ծավալում և հասկանալ տվյալ շուկայում առկա իրավիճակը։

Ըստ պետական ռեգիստրից ստացված տեղեկատվության՝ «Մետեքսիմ» ՍՊԸ-ի 98% բաժնեմասը պատկանում է Միխաիլ Հարությունյանին։ 2% բաժնեմաս ունի Նարինե Գրդզելյանը՝ ԴԱՀԿ ծառայության մամլո նախկին խոսնակ, նախկինում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ, այժմ՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրդզելյանի քույրը: Միխաիլ Հարությունյանը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիգոր Հարությունյանի եղբայրն է։ Նա նաև 2017 թվականին ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով պատգամավոր ընտրված Վահան Հարությունյանի հայրն է։ Վահան Հարությունյանն այս պահին հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ։ Ըստ Հանրապետական կուսակցության կայքում առկա տեղեկատվության՝ Վահան Հարությունյանը «Միկմետալ» ՓԲԸ-ի տնօրենն է։


 
 
 

Commentaires


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page