top of page
Search

10տարվա մեջ առաջին անգամ ՀՀ ռազմաօդային ուժերը ձեռք են բերում ոչ թե օգտագործված, այլ նոր ավիատեխնիկա

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Dec 27, 2019
  • 1 min read

Ռազմինֆոն գրում է, որ հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից, Սու–30ՍՄ կործանիչներով զինված են Բելառուսն ու Ղազախստանը։

Մեդիամաքսը նշում է, որ 2019թ. փետրվարին «Կոմերսանտ» թերթը մեկնաբանել էր պայմանագրի ստորագրումը, որով 2020-ին Հայաստանը Ռուսաստանից պետք է գներ 4 բազմաֆունկցիոնալ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներ:

«ՀԱՊԿ դաշնակցի հետ գործարքի իրականացման համար ռուսական կողմը ոչ միայն վարկ է հատկացրել, այլեւ վաճառել է ինքնաթիռները ոչ թե արտահանման, այլ ներքին ռուսաստանյան գներով: 10 տարվա մեջ առաջին անգամ ՀՀ ռազմաօդային ուժերը ձեռք են բերում ոչ թե օգտագործված, այլ նոր ավիատեխնիկա»,- գրում էր թերթը: 

Պայմանագրով նախատեսվում է նաեւ հայ օդաչուների ուսումնառությունը ՌԴ ռազմական հաստատություններում:

«Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը կարծում է, որ Հայաստանի կողմից ժամանակակից ինքնաթիռների ձեռքբերումը «լուրջ քայլ է, որը կարող է զգալիորեն բարձրացնել երկրի օդային ուժերի մարտունակությունը»:

Նրա խոսքով՝ պետք է սպասել Բաքվի բացասական արձագանքին, քանի որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը չունեն նման առաջադեմ ավիատեխնիկա, այլ միայն Ուկրաինայում արդիականացված ՄԻԳ-29 կործանիչներ:

 
 
 

تعليقات


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page