top of page
Search

10 միլիոն ծառ տնկելը մեզ համար սովորական բան է, եւ մենք պատրաստ ենք այդ հարցում օգնել Հայաստանին

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 13, 2020
  • 1 min read

Նման ծրագրեր Բելառուսը երկրի սահմաններից դուրս չի իրականացրել, սակայն, մեզ համար Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մեջ որեւէ դժվար բան չկա` հաշվի առնելով, որ մեր երկրում տարեկան ավելի քան 160 միլիոն ծառ է տնկվում: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան:

«Անցած շաբաթվա ընթացքում Բելառուսում 30 միլիոն ծառ է տնկվել, ուստի սա սովորական իրավիճակ է մեզ համար»,- պարզաբանեց նա: Նախարարը բարձր գնահատեց մինչեւ 2050 թվականը անտառային տարածքը կրկնապատկելու Հայաստանի կառավարության մտադրությունը:

Հարցին` կարո՞ղ են, արդյոք, խնդիրներ առաջանալ այդպիսի թվով ծառերի տեղափոխման հետ կապված, եթե որոշում կայացվի, որ հենց Բելառուսը ծառեր կտրամադրի վերը նշված ծրագրի շրջանակներում, Դրոժժան նշեց, որ եթե կողմերը համաձայնեն, ապա այդ հարցը կլուծվի: «Անհնարին բան չկա», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանում Սեւանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառ է  բացվել: Բացման արարողությանը ներկա էին Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան: Նշենք, որ 2020 թվականին նախատեսվում է 10 միլիոն ծառ տնկել Հայաստանում:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page