top of page
Search

10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ. ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Mar 9, 2020
  • 1 min read

Մարտի 2-ից 8-ն արձանագրվել է 10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, 98 կենցաղային կանչ, որի հետեւանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 10 դեպք. տուժել է 18 քաղաքացի:

Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 33 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page