Դարակազմիկ իրադարձություն:10 միլիոն ծառ:Վերակենդանացվում են հոշոտված անտառները:
- irakan lurer
- Nov 1, 2019
- 1 min read
🌳«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ (10-րդ ամսի 10-րդ օրը), ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը։
Իր ելույթի ընթացքում նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց․ «Սա ոչ միայն նոր գաղափար է հայության միավորման համար, այլ նաև մեր քայլն է համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ և այս քայլով մենք ուզում ենք կոչ անել համաշխարհային հանրությանը վերցնել և շարունակել այս մարտահրավերը և պայքարել կլիմայական փոփոխության և գլոբալ բնապահպանական խնդիրների շուրջ»։

Kommentarer