top of page
Search

Այս պահին 295 կիլոմետրի ասֆալտապատումն իրականացված է. Սուրեն Պապիկյան

  • Writer: irakan lurer
    irakan lurer
  • Nov 1, 2019
  • 1 min read

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց սուբվենցիոն ծրագրերի համար Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնել:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ 34 համայնքների 49 ծրագրերի համար ընդհանուր գումարը մրցույթների արդյունքում կազմել է 983 մլն 882 հազար դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 489 մլն 350 հազար դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աշխատանքներ տանել եւ լրատվամիջոցներով լուսաբանել կատարած աշխատանքը. «Լուսաբանման արդյունքում պարզ կլինի, թե որքանով է դա պրոպագանդա, որքանով՝ իրական աշխատանք»:

Վարչապետը նախարարից հետաքրքրվեց. «Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան»:

Պապիկյանն ասաց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները եւ զեկուցել։ Նախարարի խոսքով՝ հասցնելու են հավանաբար, մի բան էլ ավելի։ Պապիկյանը նշեց, որ այս պահին 295 կիլոմետրի ասֆալտապատումն իրականացված է, մնացած տեղերում առաջին շերտի ասֆալտապատումն իրականացվել է, մնում է՝ որոշ տեղերում ավարտել երկրորդ շերտը։ Իսկ մինչ նշված ժամկետը, կավարտեն նաեւ գծանշումների աշխատանքները։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատումն էլ եթե գումարեն, ապա տարվա ընթացքում ասֆալտապատման ցուցանիշով 500 կմ-ն կանցնեն:

Վարչապետը նշեց, որ հաջորդ տարվա համար նախատեսված է 500 կմ ճանապարհի ասֆալտապատում առանց սուբվենցիոն ծրագրերի, իսկ սուբվենցիոն ծրագրերի հետ դա պետք է անցնի 700 կմ-ից:


 
 
 

Comentários


  • facebook

©2019 by Իրական Լուրեր. Proudly created with Wix.com

bottom of page